Ռոհանի.«Իրանի քաղաքականության հիմքը աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն է »
Նշելով ,որ միջուկային բանակցությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (Միջուկային համաձայնագիրը)Իրանի հավատարմությունն են ցույց տալիս միջազգային համաձայնությունների նկատմամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության հիմքը աշխարհի երկրների հետ կառուցողական համագործակցությունն է»:
Երեքշաբթի օրը Բեռնում իր շվեյցարացի գործընկերոջ ներկայությամբ և Իրանի ու Շվեյցարիայի առևտրա-տնտեսական ոլորտի ակտիվիստների մասնակցությամբ կայացած նիստում, նախագահ Ռոհանին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ցանկանում է օրինական, բարեկամական ու կառուցողական հարաբերություններ հաստատել աշխարհի հետ և այս բնագավառում լավ դերակատարություն է ունեցել»:
Անդրադառնալով աշխարհում իրենց անօրինական վերաբերմունքները տարածելու որոշ երկրների ջանքերին, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իրանը և Շվեյցարիան վճռակամ են միջազգային իրավունքի և իրենց ժողովուրդների շահերի շրջանակում շարունակել իրենց երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները»:
Նիստի ընթացքում Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետն կարևորել է Իրանի հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակումը: «Երկու երկրի պաշտոնատարների բանակցությունների արդյունքում, համաձայնագրեր են ստորագրվելու գիտական, հետազոտական, առողջապահական ու ճանապարհային տրանսպորտի ոլորտներում, ինչը շատ կարևոր է Շվեյցարիայի և Իրանի համար»,ասել է Շվեյցարիայի նախագահը: