Ռոհանի.«Իրանի քաղաքականության հիմքը աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն է »
https://parstoday.ir/hy/news/iran-i95149-Ռոհանի._Իրանի_քաղաքականության_հիմքը_աշխարհի_հետ_կառուցողական_համագործակցությունն_է
Նշելով ,որ միջուկային բանակցությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (Միջուկային համաձայնագիրը)Իրանի հավատարմությունն են ցույց տալիս միջազգային համաձայնությունների նկատմամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության հիմքը աշխարհի երկրների հետ կառուցողական համագործակցությունն է»:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Հուլիս 03, 2018 17:58 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի քաղաքականության հիմքը աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն է »

Նշելով ,որ միջուկային բանակցությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (Միջուկային համաձայնագիրը)Իրանի հավատարմությունն են ցույց տալիս միջազգային համաձայնությունների նկատմամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության հիմքը աշխարհի երկրների հետ կառուցողական համագործակցությունն է»:

Երեքշաբթի օրը Բեռնում իր շվեյցարացի գործընկերոջ ներկայությամբ  և Իրանի ու  Շվեյցարիայի  առևտրա-տնտեսական ոլորտի ակտիվիստների մասնակցությամբ կայացած նիստում, նախագահ Ռոհանին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ցանկանում է օրինական, բարեկամական ու կառուցողական հարաբերություններ հաստատել աշխարհի հետ և այս բնագավառում լավ դերակատարություն է ունեցել»:

Անդրադառնալով աշխարհում իրենց անօրինական վերաբերմունքները տարածելու որոշ երկրների ջանքերին, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իրանը և Շվեյցարիան վճռակամ են միջազգային իրավունքի և իրենց ժողովուրդների շահերի շրջանակում շարունակել իրենց երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները»:

Նիստի ընթացքում Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետն կարևորել է  Իրանի հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակումը: «Երկու երկրի պաշտոնատարների բանակցությունների արդյունքում, համաձայնագրեր են ստորագրվելու գիտական, հետազոտական, առողջապահական ու   ճանապարհային տրանսպորտի ոլորտներում, ինչը շատ կարևոր է Շվեյցարիայի և  Իրանի համար»,ասել է Շվեյցարիայի նախագահը: