Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակելու պայմանն ԱԳ նախարարների նիստի հուսադրիչ արդյունքներն են. Ռոհանի
Հինգշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Եթե Իրանին համատեղ համագործակցության ու աշխատանքի ուղղությամբ խրախուսելու ուղղությամբ Վիեննայում եվրոպական երկրների ԱԳ նախարարների նստաշրջանի աշխատանքային ընթացքը հուսադրիչ լինի կշարունակենք Եվրոպայի հետ համագործակցության ուղին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Հասան Ռոհանին անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարմանը և ՀԳՀԾ-ն շարունակելու ձևի կապակցությամբ իր դիրքորոշումները պարզ ու հստակ կերպով հայտարարելու համար Եվրոպային տրամադրված սահմանափակ ժամկետով հնարավորությանն ասել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տնտեսական ոլորտում, նաև բանկային ու նավթային հարաբերություններում որոշ խնդիրներ են առաջացել և Իրանում ներդրում կատարող ընկերություններն իրենց աշխատանքը շարունակելու ուղղությամբ կասկածներ ունեն»:
«Դժբախտաբար ներկայացված առաջարկների փաթեթում համագործակցությունները շարունակելու համար որևէ օպերատիվ լուծում ու հստակ ընթացակարգ գոյություն չունի և ներկայացված են ԵՄ-ի նախկին հայտարարությունները հիշեցնող ընդհանուր մի շարք պարտավորություններ»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը, պարտավորությունների իրագործման և ՀԳՀԾ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակելու ընթացակարգի տեսակետից եվրոպական երեք երկրների առաջարկած փաթեթը հիասթափեցնող բնութագրելով:
Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն երկկողմ փոխադարձ պարտավորություն է և շուրջ երկու ամիս անց Իրանն ակնկալում էր, որ եվրոպական երեք երկրներն հստակ ծրագրով են հանդես գալու: Նա հույս է հայտնել, որ ուրբաթ օրը Վիեննայում սպասվող Իրանի և 4+1 խմբի նիստը ՀԳՀԾ-ն շարունակելու համար պարզ, հստակ ու հուսադրող ուղերձ կպարունակի:
Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Իրանին առաջարկված փաթեթում անդրադարձ է կատարվել միայն ընդհանուր ու սկզբունքային հարցերին և դրանց մանրամասնությունների շուրջ բանակցությունները պիտի շարունակվեն: Նա ասել է. «Կարևորն այն է, որ գիտենք և համոզված ենք, որ ցանկանում ենք մնալ ՀԳՀԾ-ում և հավատացած ենք, որ հանդարտ պայմաններում պիտի շարունակենք բանակցությունների գործընթացը»: