ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է Իրանի պահանջների ապահովումը. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i95252-ՀԳՀԾ_ի_շրջագծում_համագործակցությունը_շարունակելու_համար_անհրաժեշտ_է_Իրանի_պահանջների_ապահովումը._Ռոհանի
ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երեք երկրների առաջարկների քննարկմանը, ընդգծեց, որ համագործակցությունների ընթացքը պահպանվելու համար անհրաժեշտ է, որ ուրբաթ Վիեննայում գումարվելիք Իրանի և 4+1 խմբի նիստում լուրջ ուշադրություն ցուցաբերվի ԻԻՀ-ի պահանջներին ու նշած կետերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 02:33 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է Իրանի պահանջների ապահովումը. Ռոհանի

ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երեք երկրների առաջարկների քննարկմանը, ընդգծեց, որ համագործակցությունների ընթացքը պահպանվելու համար անհրաժեշտ է, որ ուրբաթ Վիեննայում գումարվելիք Իրանի և 4+1 խմբի նիստում լուրջ ուշադրություն ցուցաբերվի ԻԻՀ-ի պահանջներին ու նշած կետերին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին անցած ամիսների ընթացքում ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը դրական բնութագրելով, ասել է. «ՀԳՀԾ-ում համագործակցությունների ընթացքը պահպանելու  համար Եվրոպայի առաջարկած փաթեթը չի բավարարում մեր բոլոր պահանջները և հույսով ենք, որ ուրբաթ օրը Վիեննայում սպասվող նիստում հնարավոր կլինի ապահովել ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունը շարունակելու համար Իրանի պահանջները»:

ԻԻՀ նախագահն անդրադառնալով տնտեսական աշխատանքներին, բանկային հարաբերություններին և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման պատճառով Իրանի նախագծերի հետ կապված եվրոպական որոշ ընկերությունների համար ծագած խնդիրներին, ընդգծել է. «Իրանը Եվրոպայից ակնկալում է պարզ և հստակ ժամանակացույց պարունակող օպերատիվ մի ծրագիր, ինչն ԱՄՆ-ի հրաժարման դիմաց փոխարինող դերակատարություն պիտի ունենա»:

Հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնն անդրադառնալով ՀԳՀԾ-ում իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Ֆրանսիայի վճռակամությանն ընդգծեց այս կարևոր համաձայնության պահպանմանն ուղղված երկու կողմերի համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելուն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

«Ուրբաթ օրը Վիեննայում նախատեսված Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների նիստը կարող է համագործակցության ընթացքի պահպանման համար քաղաքական ու տնտեսական հարցերի միջև  հավասարակշռություն ստեղծել»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը նշելով, որ Եվրոպան կշարունակի ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված իր ջանքերը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը կկայանա այսօր՝  Իրանի, 4+1 խումբը ներկայացնող Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի ո Չինաստանի ԱԳ նախարարների և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի մասնակցությամբ գումարվելու է Վիեննայի «Քոուբուրգ» հյուրանոցում: