Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամներ
Թեհրանի դատախազը հայտարարել է, որ Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման 32 անդամներ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Թեհրանի դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ 16 տղամարդ և 16 կանայք ովքեր ռազմական վարժություններ էին անցկացնել Սիրիայում, այդ երկրում ԻԼԻՊ-ի պարտությունից հետո նպատակ ունեին ներթափանցել Իրան, սակայն ձերբակալվել են ԻԻՀ անվտանգության ուժերի կողմից:
Ջաֆարի Դոլաթաբադին, անդրադառնալով Իրանում ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման 8 անդամների մահապատժի ենթարկելուն հավելել է.-«Այս սպառնալիքները ցույց են տալիս, որ Իրանը հաղթահարել է ԻԼԻՊ-ի վտանգը և թույլ չի տալու, որ ԻԼԻՊ- ը և նրա կողմնակիցները շարունակեն իրենց չարագործություններն Իրանում»:
Թեհրանի դատախազը հայտարարել է. «ԻԼԻՊ-ահաբեկչական խմբավորման գլխավոր հովանավորը ԱՄՆ կառավարությունն է, որն այն ստեղծեց տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով»: