Հասան Ռոհանին շնորհավորեց իրանցի պատանի ըմբիշների չեմպիոնի կոչման կապակցությամբ
Հուլիս 09, 2018 02:44 Asia/Tehran
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի ուղերձով Իրանի պատանիներին շնորհավորել է Խորվաթիայում կայացած ազատ և հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչման արժանանալու կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի վաղ առավոտյան կատարած հաղորդման համաձայն, Իրանի հունա-հռոմեական ոճի պատանեկան հավաքականը երրորդ անգամ շահեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Աշխարհի պատանիների հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը հուլիսի 6-ից 8-ը տեղի ունեցավ Խորվաթիայի Զագրեբ քաղաքում:
Հուլիսի 2-ից 4-ը Զագրեբում անցկացվեց նաև աշխարհի պատանիների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որի ավարտին Իրանի պատանեկան հավաքականը շահելով 3 ոսկը, 1 արծաթը և 3 բրոնզը մեդալներ, նվաճեց չեմպիոնի կոչումը:
Պիտակ