Խարազի.«ՀԳՀԾ-ի շրջանակում պետք է ապահովվեն Իրանի շահերը»
https://parstoday.ir/hy/news/iran-i95432-Խարազի._ՀԳՀԾ_ի_շրջանակում_պետք_է_ապահովվեն_Իրանի_շահերը
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ն հովանավորելու Եվրոպայի կամքը պետք է գործնական քայլերի վերածվի և ապահովվեն Իրանի շահերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2018 08:05 Asia/Tehran
  • Խարազի.«ՀԳՀԾ-ի շրջանակում պետք է ապահովվեն Իրանի շահերը»

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ն հովանավորելու Եվրոպայի կամքը պետք է գործնական քայլերի վերածվի և ապահովվեն Իրանի շահերը»:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Գերմանիայի արտաքին հարցերով խորհրդատու նախարարշ Նիլզ Անենի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Քեմալ Խարազին ասել է.«ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի հովանավորությունը նպաստելու է տարածաշրջանի անվտանգությանը:

Խարազին հավաստիացրել է, որ եթե Եվրոպան ՀԳՀԾ-ի հարցով զիջման գնա ԱՄՆ-ի դիմաց, հետագային ավելի շատ ճնշումների կենթարկվի ԱՄՆ-ի կողմից:

Նա նշել է, որ Եվրոպան պետք է գործնական քայլերի դիմի, որովհետև ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերը չապահովվելու դեպքում, պատճառ չի մնում այդ համաձայնության մեջ Իրանի մնալու համար:

Հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը և Գերմանիայի արտաքին հարցերով խորհրդատու նախարարը մտքերի փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի, այդ թվում Սիրիայի ու Եմենի զարգացումների և Եվրոպայի դեմ ԱՄՆ-ի ճնշումների մասին: