Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդատու.«Իրանն ԱՄՆ-ի սպառնալիքներով չի հեռանա Սիրիայից»
https://parstoday.ir/hy/news/iran-i95560-Իրանի_մեծարգո_առաջնորդի_խորհրդատու._Իրանն_ԱՄՆ_ի_սպառնալիքներով_չի_հեռանա_Սիրիայից
Շեշտելով, որ Սիրիայում Իրանի ու ՌԴ-ի ներկայությունը շարունակվելու է, Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդատուն ասել է.«Իրանը ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներով չի հեռանա Սիրիայից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2018 12:23 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդատու.«Իրանն ԱՄՆ-ի սպառնալիքներով չի հեռանա Սիրիայից»

Շեշտելով, որ Սիրիայում Իրանի ու ՌԴ-ի ներկայությունը շարունակվելու է, Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդատուն ասել է.«Իրանը ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներով չի հեռանա Սիրիայից»:

Ուրբաթ օրը, Մոսկվայի Վալդայ ակումբում ունեցած ելույթում, Ալի Աքբար Վելայաթին հավելել է.«Եթե Իրանն ու ՌԴ-ն հեռանան Սիրիայից, ահաբեկիչները կրկին իրենց տիապետությունը կհաստատեն Սիրիայում և այս ներկայությունը երաշխավորում է ահաբեկիչների գործողությունների կանխման խնդիրը:

Անդրադառնալով այն խնդրին, որ Իրանը ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության պատճառով չի ցանկանում բանակցել այդ երկրի հետ, միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խոհրդատուն նշել է.«Իրանը թույլ չի տա, որպեսզի Սիրիան էլ Լիբիայի մոդելով մասնատվի և Սիրիային կօգնի դիմակայել ԱՄՆ-ի ոտնձգություններին»:

Վելեյաթին Սիրիայից Իրանի դուրս գալու մասին ԱՄՆ-ի պահանջը համարել է Թեհրան-Մոսկվա միաբանության խախտմանն ուղղված քայլ, շեշտելով.«Իրանը, Սիրիան, Ռուսաստանը և Լիբանանի Հեզբոլլահը Սիրիայում իրենց գործողությունները համադրելու են միմյանց հետ»:

Իրանի դեմ շրջափակումների վերականգնման հարցով Դոնալդ Թրամփի հրամանի վերաբերյալ Վելայաթին  ասել է.«Եթե ՀԳՀԾ-ով չապահովվեն Իրանի տնտեսական շահերը, Թեհրանը համաձայնության մեջ մնալու հիմքեր չունի»:

Անդրադառնալով Իրանի նավթի արտահանման արգելման վերաբերյալ Թրամփի հնչեցրած սպառնալիքին, Վելայաթին նշել է.«Եթե Իրանը չկարողանա Պարսից Ծոցից արտահանել իր նավթը,   ոչ մի այլ երկիր նույնպես չի կարողանա նավթ արտահանել»: