Իրանցի աշակերտուհին Մալայզիայում շահել է երեք գիտական մեդալ
(last modified Sun, 15 Jul 2018 14:14:07 GMT )
Հուլիս 15, 2018 18:44 Asia/Tehran
  • Իրանցի աշակերտուհին  Մալայզիայում  շահել է երեք գիտական մեդալ

Մալայզիայում բնակվող իրանցի աշակերտուհուն հաջողվել է շահել երեք գիտական մեդալ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Կուալա Լումպուրի  միջազգային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի՝ Փարմիս Մորշեդին  գիտական ու մաթեմատիկական օլիմպիադաներում շահել է երեք ոսկե և բրոնզե մեդալներ:

Մալայզիայում անցկացված միջազգային մաթեմատիկական մրցույթում Մորշեդին շահել է sasmo (Singapore Asian school math olympiad) գիտական անվանումով մաթեմատիկական օլիմպիադայի արծաթե, kmc (kangaroo math competition) գիտական անվանումով  Կենգուրո  արծաթե  և  Asmo (  Asian silence math Olympiad)  անվանումով մաթեմատիկական օլիմպիադայի ոսկե մեդալները:

Այս տարի Մորշեդին մասնակցել է  Mensa ինտելեկտուալների միջազգային  ասոցիացիայի կազմակերպած քննություններին և հավաքած միավորների արդյունքում նա դարձել է այդ միջազգային ասոցիացիայի անդամ: