Ջահանգիրի.«Նավթի արտահանումը կանխելու ԱՄՆ-ի փորձը սին պատրանք է»
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Նավթի արտահանումը կանխելու ԱՄՆ-ի փորձը սին պատրանք է»:
Երկուշաբթի երեկոյան, Իրանում արտասահմանցի ներկայացուցիչների ու առևտրական ոլորտի ակտիվիստների հետ խորհրդակցական նիստում, նշելով, որ Իրանի նավթի արտահանումը կանխելու ԱՄՆ-ի փորձը չի արդյունավորվելու, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Աշխարհն Իրանի նավթին կարիք ունի և պետք է գործեղանակներ ճշտել նավթի վաճառքի համար»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համաձայնությանը, Ջահանգիրին ասել է.«Ինչպես ՄԱԳԱՏԷ-ն ու միջազգային կազմակերպություններն են հայտարարել, Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր հանձնառությունները»:
Նշելով, որ Դոնալդ Թրամփը լուրջ ու վտանգավոր ահազանգ է միջազգային հանրության համար, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը հավաստիացրել է, որ Իրանի կողմից հանձնառությունների կատարումից հետո ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը և ԻԻՀ դեմ լայնածավալ շրջափակումներ հայտարարելը մեծ ահազանգ կարող է լինել:
Ջահանգիրին նշել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է աշխարհի հետ կառուցողական գործակցության և քաղաքական բանակցային ճանապարհով Միջին Արևելքի ու միջազգային մասշտաբով խնդիրների կարգավորման վրա: