Զարիֆ. Իրանը Եվրոպայից հայտարարությունների փոխարեն գործողություններ է սպասում
https://parstoday.ir/hy/news/iran-i95751-Զարիֆ._Իրանը_Եվրոպայից_հայտարարությունների_փոխարեն_գործողություններ_է_սպասում
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, կարևորելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալուց հետո Եվրոպայի հետ հարաբերությունները, նշել է, որ բացի ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալուց, Եվրոպան պետք է նաև գործնական քայլեր անի` դրա գործադրման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2018 07:02 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը Եվրոպայից հայտարարությունների փոխարեն գործողություններ է սպասում

ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, կարևորելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալուց հետո Եվրոպայի հետ հարաբերությունները, նշել է, որ բացի ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալուց, Եվրոպան պետք է նաև գործնական քայլեր անի` դրա գործադրման համար:

 

Զարիֆը Եվրոնյուզին տված հարցազրույցում նշել է. «Եվրոպան չպետք է հանդես գա միայն հայտարարություններով, քանի որ Իրանին անհրաժեշտ են գործնական քայլեր, հատկապես` բանկային, ներդրումային, էներգետիկ տրանսպորտային և փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում»:

Զարիֆն անդրադառնալով վերջերս Ֆինլանդիայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, որի ընթացքում կողմերն ընդգծեցին Սիրիայի ճգնաժամի շուրջ նոր համագործակցության անհրաժեշտությունն ասել է . «Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն այդ երկրի քաղաքացիները: Սիրիացիները, մինչ այսօր, բազմաթիվ ճնշումներով հանդերձ, մեծ հաստատակամություն են ցուցաբերել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում»:

Անդրադառնալով Սիրիայի ահաբեկիչներին ԱՄՆ-ի ցուցաբերած օժանդակություններին, Զարիֆը հավելել է. «Թրամփի այն հայտարարությունը, թե Իրանը չպետք է շահի ԻԼԻՊ-ի պարտությունից, վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահը հովանավորում է ահաբեկչական խմբավորումներին»: