Սիրիայում Իրանի ներկայությունն օրինական է. Ռուսաստանի դեսպան
Թեհրանում Ռուսաստանի դեսպանն ասել է. «Սիրիայում Իրանի ներկայությունն օրինական է և Իրանը Դամասկոսի դիմումի համաձայն ներկայություն ունի այդ երկրում և մասնակցում է ահաբեկիչների ոչնչացման գործողությանը»:
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ճաղարյանը Մոսկվայում տպագրվող «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Սիրիայից իր իր ռազմական միավորներին հեռացնելու համար Մոսկվայից կողմից Թեհրանի վրա ճնշում գործադրվելու հնարավորության մասին ասել է. «Իրանն այն երկիրը չէ, որի վրա հնարավոր կլինի ճնշում գործադրել: Թեհրանը վարում է իր անկախ քաղաքականությունը: Իրանցիների հետ կարելի է աշխատել, բայց նրանց վրա ճնշում գործադրել՝ անհնարին է»:
«Ռուսաստանը չի ընդունում Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները և դրանք համարում է անօրինական, քանի որ Թեհրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորություններին և դա անգամներ հաստատել է ԱԷՄԳ-ն»,-հայտարարել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանն անդրադառնալով առաջիկա նոյեմբեր ամսից հետո Իրանից նավթ գնելու հնարավորությանը:
Ճաղարյանը հավելել է. «Այն որ եվրոպական գերտերությունները ներկայացնող Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան ընդունել են այն իրողությունը, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները և այդ կապակցությամբ ԱՄՆ-ի տեսակետը ճիշտ չէ, կարևոր հարց է համարվում»: