Այս տարի շահագործման կհանձնվի Իրան-Աֆղանստան երկաթգիծը
Մինչև ընթացիկ տարվա ավարտը շահագործման կհանձնվի Խաֆ - Հերաթ ուղղությամբ ընթացող Իրան- Աֆղանստան երկաթգիծը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի օգնական և Իրանի տրնասպորտի ենթակառույցների կառուցման ու ընդլայնման ընկերության գործադիր տնօրենը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ լրոգրողների հետ հանդիպմանը, նշելով որ Խաֆ - Հերաթ երկաթգծի առաջին և երկրորդ բաժինները գտնվում են Խորասան նահանգում Խաֆ շրջկենտրոնից մինչև սահման և երրորդ ու չորրորդ բաժինները Աֆղանստանի հողում սահմանից մինչև Հերաթ քաղաքը:
Իրանի տարածքում երկաթգծի երկարությունը 76.8 կմ է: Այն ունի չերս կայան Սնեգան, Միութք, Խոշաբե և Շամթիղ քաղաքներում, որից շահագործման է հանձնվել 14 կմ. մինչև Սանգանի կայան:
Այս երկաթգիծը կնպաստի Աֆղանստանի ու տարածաշրջանի զարգացման, ինչու չե նաև ԷԿՕ-ի անդամ երկրների երկաթուղային ցանցերի ընդլայնման, Կենտրոնական Ասիայի երկրներից Հնդկական ովկիանոս և Իրանի ճանապարհով դեպի Թուրքիա ու Եվրոպա ապրանքափոխադրման ավելացմանը: