Այս տարի շահագործման կհանձնվի Իրան-Աֆղանստան երկաթգիծը
https://parstoday.ir/hy/news/iran-i95795-Այս_տարի_շահագործման_կհանձնվի_Իրան_Աֆղանստան_երկաթգիծը
Մինչև ընթացիկ տարվա ավարտը շահագործման կհանձնվի Խաֆ - Հերաթ ուղղությամբ ընթացող Իրան- Աֆղանստան երկաթգիծը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի օգնական և Իրանի տրնասպորտի ենթակառույցների կառուցման ու ընդլայնման ընկերության գործադիր տնօրենը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2018 08:43 Asia/Tehran
  • Այս տարի շահագործման կհանձնվի Իրան-Աֆղանստան երկաթգիծը

Մինչև ընթացիկ տարվա ավարտը շահագործման կհանձնվի Խաֆ - Հերաթ ուղղությամբ ընթացող Իրան- Աֆղանստան երկաթգիծը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի օգնական և Իրանի տրնասպորտի ենթակառույցների կառուցման ու ընդլայնման ընկերության գործադիր տնօրենը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ լրոգրողների հետ հանդիպմանը, նշելով որ Խաֆ - Հերաթ երկաթգծի առաջին և երկրորդ բաժինները գտնվում են Խորասան նահանգում Խաֆ շրջկենտրոնից մինչև սահման և երրորդ ու չորրորդ բաժինները Աֆղանստանի հողում սահմանից մինչև Հերաթ քաղաքը:

Իրանի տարածքում երկաթգծի երկարությունը 76.8 կմ է: Այն ունի չերս կայան Սնեգան, Միութք, Խոշաբե և Շամթիղ քաղաքներում, որից շահագործման է հանձնվել 14 կմ. մինչև Սանգանի կայան:

Այս երկաթգիծը կնպաստի Աֆղանստանի ու տարածաշրջանի զարգացման, ինչու չե նաև ԷԿՕ-ի անդամ երկրների երկաթուղային ցանցերի ընդլայնման, Կենտրոնական Ասիայի երկրներից Հնդկական ովկիանոս և Իրանի ճանապարհով դեպի Թուրքիա ու Եվրոպա ապրանքափոխադրման ավելացմանը: