Թեհրանում կայացել է Իրանի և Ավստրիայի խորհրդարանական բարեկամության պաշտոնատարների բանակցությունը
Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը և Իրանի Իսլամական խորհրդարանում Ավստրիայի բարեկամության խմբի ղեկավարը հանդիպել ու բանակցել են Թեհրանում:
Իրանի Իսլամական խորհրդարանում Ավստրիայի բարեկամության խմբի ղեկավար Ամիր Խամաքին երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել ու բանակցել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ՝ Անդրիաս Շիդերի հետ:
Հանդիպման ընթացքում Ամիր Խամաքին ասել է.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի գործադրման վերաբերյալ երաշխիքների ապահովումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:
Ամիրի Խամաքաին հույս հայտնեց, որ Եվրոպայի վրա չի ազդի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ն միակողմանի դուրս գալու քայլը և Եվրոպան կշարունակի աջակցել այդ համաձայնությանը:
Անդրադառնալով արդյունաբերական, տուրիզմի, առևտրային և տնտեսական ոլորտներում երկու երկրների կարողությունների զարգացմանը, նա ասել է.«Բանկային համագործակցության ամրապնդումը կարևոր է Իրանի և Ավստրիայի ներուժի առավելագույնս օգտագործման համար»:
Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Անդրիաս Շիդերն ասել է. «Ավստրիայի խորհրդարանը աջակցում է ՀԳՀԾ-ը և իր դիրքորոշումը փոխանցել է Եվրամիության բանակցային պաշտոնատարներին»: