Լարիջանի.«Իրանը դրական է վերաբերվում Ավստրիայի հետ հարաբերությունների ընդլայնմանը»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը դրական է վերաբերվում Ավստրիայի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնմանը»:
Խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալի Լարիջանին կիրակի օրը Թեհրանում Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Անդրեաս Շիդերի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Բարեբախտաբար վերջին տարիներին դրական հարաբերություններ են ձևավորվել երկու երկրի միջև: Ավստրիան Եվրոպայի ազդեցիկ երկրներից մեկն է և կարևոր դիրք է զբաղեցնում Եվրամիությունում»:
Իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.«Ներկայիս պայմաններում Իրանում դրական կարծիք կա Ավստրիայի հետ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ, քանզի Ավստրիան մեկն է այն երկրներից, որոնք միջուկային համաձայնությունից հետո շարժվել են համագործակցության ուղղությամբ»:
Լարիջանին ընդգծել է.«Եվրոպան պետք է իր ծրագրերը ներկայացնի միջուկային համաձայնության լիակատար իրագործման համար»:
Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Անդրեաս Շիդերը ևս ասել է.«Բարեբախտաբար երկու երկրի համագործակցություններն ընդունելի մակարդակում են գտնվում»: