«Հրեական պետություն» օրենքի ընդունումը ափարթայդի բացահայտ խորհրդանիշ. Ալե Հաբիբ
https://parstoday.ir/hy/news/iran-i96021-Հրեական_պետություն_օրենքի_ընդունումը_ափարթայդի_բացահայտ_խորհրդանիշ._Ալե_Հաբիբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը Սիոնիստական ռեժիմի խորհրդարան՝ Քնեսետում «Հրեական պետություն» օրենքի ընդունումը վտանգավոր զարգացում է համարել: Նա ասել է. «Այս քայլը նպատակ ունի օրինականացնել ռասիզմն ու ափարթայդը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2018 03:00 Asia/Tehran
  • «Հրեական պետություն» օրենքի ընդունումը ափարթայդի բացահայտ խորհրդանիշ. Ալե Հաբիբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը Սիոնիստական ռեժիմի խորհրդարան՝ Քնեսետում «Հրեական պետություն» օրենքի ընդունումը վտանգավոր զարգացում է համարել: Նա ասել է. «Այս քայլը նպատակ ունի օրինականացնել ռասիզմն ու ափարթայդը»:

Անտեսելով հանրային բողոքները, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանն անցած հինգշաբթի օրը ընդունեց «Հրեական պետություն» ռասիստական օրենքը: Համաձայն այս օրենքի, Պաղեստինի տարածքը համարվում է հրեաների հայրենիքը և պաղեստինցիները զրկվում են իրենց քաղաքացիական ու մարդկային բոլոր իրավունքներից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ալե Հաբիբը երեքշաբթի օրը Միջին Արևելքի ու Պաղեստինի հարցով գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի դռնբաց նիստում Պաղեստինի բռնազավթումը համարել է  Միջին Արևելքի բոլոր ճգնաժամերի գլխավոր արմատը: Նա հավելել է. «Վերջին յոթ տասնամյակների ընթացքում Իսրայելի ռեժիմն ԱՄՆ-ի անսակարկ հովանավորության ու ԱԽ-ի պասիվության պատճառով, առավել համարձակ է դարձել», շարունակելով զավթողականությունը, վայրագ քայլերն ու տարածամոլական քաղաքականությունները»:

Ալե Հաբիբն անդրադարձել է նաև  վերջին ամիսների խաղաղ ցույցերի ժամանակ Իսրայելի կողմից ավելի քան 140 պաղեստինցիների նահատակությանն ու ավելի քան 17 հազար հոգու վիրավորվելուն: Նա ասել է. «Նման ծավալով կանոնակարգված վայրագությունը դեռ չի բավարարել Իսրայելի ռեժիմի կրթության նախարարին, այնպես որ նա վերջերս պահանջել է Գազայում ռումբ նետել պաղեստինցի երեխաների գլխին»:

Նշելով, որ սիոնիստներն ու սաուդցիներն իրանցիներին անհիմն մեղադրանքներով ուղղելով ընդհանուր շահեր են հետապնդում, նա հավելել է. «Այս քայլերը նպատակ ունեն հանրային կարծիքը շեղել Եմենում ու Գազայում իրականացվող ոճրագործություններից և նրանց պիտի պատասխանատվության կանչվեն այդ տարածքներում կանանց ու երեխաների դեմ իրենց ոճիրների պատճառով»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ԱՄՆ-ի դեսպանատան Ղոդս փոխադրվելը միջազգային օրենքների ու ԱԽ-ի բանաձևերի ոտնահարում է համարել: Նա ասել է. «Այս քայլը բացահայտ կերպով ի ցույց է դնում Իսրայելի ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի հովանավորությունը»: