Ղասեմի.«ԱՄՆ գործող կառավարությունը վստահելի չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i96237-Ղասեմի._ԱՄՆ_գործող_կառավարությունը_վստահելի_չէ
Իրանի ԱԳ Նախարարության խոսնակը մերժել է ԱՄՆ գործող կառավարության հետ ցանկացած երկխոսություն: Նա ասել է. «Այս երկրի կառավարությունը վստահելի չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2018 12:23 Asia/Tehran
  • Ղասեմի.«ԱՄՆ գործող կառավարությունը վստահելի չէ»

Իրանի ԱԳ Նախարարության խոսնակը մերժել է ԱՄՆ գործող կառավարության հետ ցանկացած երկխոսություն: Նա ասել է. «Այս երկրի կառավարությունը վստահելի չէ»:

Երկուշաբթի օրը ներքին ու  օտարերկրյա լրագրողների մասնակգությամ կայացած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնչած  սուր հայտարարություններին և երկու երկրի միջև բանակցություն տեղի ունենալու անհիմն հայտարարությանը, Բահրամ Ղասեմին նշել է.«Հաշվի առնելով առկա պայմանները, այդ թվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ միակողմանի և անօրինական դուրս գալը, Իրանի ժողովրդի նկատմամբ տնտեսական ճնշումներ գործադրելուն ուղղված թշնամական քայլերը և նոր պատժամիջոցների կիրառումը, բանակցության համար ոչ մի հնարավորություն չի մնում»:

Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ Հաագայի միջազգային դատարանին ներկայացված հայցի վերաբերյալ Ղասեմին ասել է.«Իրանն իր իրավունքների վերականգնման և հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, միջուկային համաձայնագրով ստանձնած   պարտավորությունների նկատմամբ իր հավատարմությունն ապացուցելու համար, այս և այլ օրինական միջոցներից է օգտվում»:

ՀԳՀԾ-ն շարունակելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար Եվրոպային տրված ժամկետի մասին Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Իրանի և եվրոպական կողմերի միջև  շփումները շարունակվում են և դրական նշաններ կան այս կապակցությամբ»:

ԱՄՆ-ի նախագահի կողմից «արաբական ՆԱՏՕ»-ի նախագծի վերաբերյալ Ղասեմին ասել է.«Սա նոր թեմա չէ:»: