Գեներալ Մուսավի.«Զինված ուժերը վճռակամությամբ պատասխանելու են ցանկացած սպառնալիքի»
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«ԻԻՀ զինված ուժերը ժողովրդի, աջակցությամբ պատասխանելու են ցանկացած սպառնալիքի»:
Երեքշաբթի օրը, Թեհրանում, մի խումբ հրամանատարների, ուսանողների ու հոգևորականների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ, բրիգադային գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ սրբազան համակարգի հզորացմանն ու Իրանի դեմ սպառնալիքների աճին զուգահեռ, բանակի օրակարգում դրվել է սպառնալիքներին համապատասխան ուսուցումների զարգացումը»:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Այսօր Իրանի զինված ուժերը շնորհիվ գիտակից ժողովրդի և անսալով եռյակ ուժերի գլխավոր հրամանատարի ցուցումներին, առավել քան երբևէ պատրաստ են օգտվելով սրբազան պաշտպանության տարիների փորձից, վճռակամորեն դիմակայել սպառնալիքներին»: