Բահրամ Ղասեմիի խոսքերը ԵՄ կողմից Իրանին ներկայացված առաջարկների փաթեթի մասին
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Իրանը և Եվրոպան մոտ ժամանակներում կստորագրեն ՀԳՀԾ-ի վերաբերյալ առաջարկների փաթեթը:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի կողմից Իրանին ներկայացված առաջարկների փաթեթի մասին Բահրամ Ղասեմին հայտարարել է.«Եվրոպայի հետ համագործակցությունը չի դադարեցվել, սակայն այն կարող է որոշ տեղերում դանդաղվել, որոշ ընկերություններ տարակուսաանք ունեն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ»:
Ղասեմին ասել է, որ Թեհրանը բանակցություններ է վարել բոլոր երկրների հետ ԱՄՆ-ի կողմից այդ երկրների վրա հնարավոր ճնշումը նվազեցնելու վերաբերյալ:
Իրանում Սաուդյան Արաբիայի շահերը պահպանելու գրասենյակի ստեղծման մասին Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Ութ ամիս առաջ Շվեյցարիայի հետ կայացած պայմանավորվածության համաձայն, Շվեյցարիան համաձայնել է պաշտպանել Սաուդյան Արաբիայի շահերի Իրանում: Վերջին օրերին ԻԻՀ 10 հոգանոց հյուպատոսական պատվիրակությունը մեկնել է Հաջի արարողությանը մասնակցելու»: