Ռոհանի.«Բոլոր ոլորտներում անհրաժեշտ է զարգացնել Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունները»
Չորեքշաբթի օրը Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության ղեկավար Էմրան Ահմեդ խան Նիազիի հետ հեռախոսային կապի ընթացքում, շնորհավորելով համընդհանուր ընտրություններում այդ կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ նոր ժամանակներում երկու երկրի միջև կձևավորվեն առավել սերտ ու մտերիմ հարաբերություններ:
Նույնպես անդրադառնալով Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդման կարևորության մասին հաղթող կուսակցության ղեկավարի արտահայտություններին Ռոհանին հավելել է.«Երկու երկրները պետք է առևտրա-տնտեսական հարաբերությունների զգալի առաջընթացի ականտեսը լինեն»:
ԻԻՀ-ի նախագահը Էմրան Ահմեդ Խան Նիազիին հրավիրել է մասնակցել Ասիական համագործակցության երկխոսություն ֆորումի հոկտեմբեր ամսին Թեհրանում կայանալիք նիստին:
Այս զրույցի ընթացքում նշելով որ Պակիստանը նույնպես ցանկանում է բոլոր ոլորտներում ընդլայնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները Էմրան Ահմեդ Խան Նիազին վստահություն է հայտնել, որ ավելի են խորանալու երկու երկրի հարաբերությունները և Պակիստանի համար մեծ նշանակություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
Նա նույնպես շեշտել է.«Անշուշտ մասնակցելու է Թեհրանում կայանալիք Ասիական համագործակցության երկխոսություն ֆորումի նիստին»: