Իրանի բանակի հավաքականը Խոր սուզորդության ճյուղի չեմպիոն
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի սուզորդները Նոշահրում կայացած 2018 թ.-ի աշխարհի բանակների միջազգային խոր սուզորդության ճյուղում մրցաշարի ընթացքում չեմպիոն հանդիսացան:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի սուզորդները Նոշահրում կայացած աշխարհի բանակների միջազգային խոր սուզորդության մրցաշարի ընթացքում նոր ռեկորդներ արձանագրեցին:
2018 թ.-ի Ռուսաստանի աշխարհի բանակների սուզորդության մրցաշարն առաջին անգամ կայացավ Նոշահրի ափերում:
Ղազախստանի միջազգային ռազմական մրցաշարի ավարտին ԻԻՀ բանակի անօդաչու թռչող սարքերի թիմը նույնպես ընտրվեց որպես լավագույն թիմ:
Աշխարհի բանակների միջազգային մրցաշարն այս տարի 28 տարբեր մարզաճյուղերում միաժամանակ անց է կացվում Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում ու Ղազախստանում:
ԻԻՀ զինված ուժերը 2018 միջազգային ռազմական մրցույթներին մասնակցում են16 ճյուղերում: