Իրանի բանակի հավաքականը Խոր սուզորդության ճյուղի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i96658-Իրանի_բանակի_հավաքականը_Խոր_սուզորդության_ճյուղի_չեմպիոն
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի սուզորդները Նոշահրում կայացած 2018 թ.-ի աշխարհի բանակների միջազգային խոր սուզորդության ճյուղում մրցաշարի ընթացքում չեմպիոն հանդիսացան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2018 12:53 Asia/Tehran
  • Իրանի բանակի հավաքականը Խոր սուզորդության ճյուղի չեմպիոն

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի սուզորդները Նոշահրում կայացած 2018 թ.-ի աշխարհի բանակների միջազգային խոր սուզորդության ճյուղում մրցաշարի ընթացքում չեմպիոն հանդիսացան:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի սուզորդները Նոշահրում կայացած աշխարհի բանակների միջազգային խոր սուզորդության մրցաշարի ընթացքում նոր ռեկորդներ արձանագրեցին:

2018 թ.-ի Ռուսաստանի աշխարհի բանակների սուզորդության մրցաշարն առաջին անգամ կայացավ Նոշահրի ափերում:

Ղազախստանի միջազգային ռազմական մրցաշարի ավարտին  ԻԻՀ բանակի անօդաչու թռչող սարքերի թիմը նույնպես ընտրվեց որպես լավագույն թիմ:

Աշխարհի բանակների միջազգային մրցաշարն այս տարի 28 տարբեր մարզաճյուղերում միաժամանակ անց է կացվում Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում ու Ղազախստանում:

ԻԻՀ զինված ուժերը 2018 միջազգային ռազմական մրցույթներին մասնակցում են16 ճյուղերում: