Սկսվել են Միջերկրական երկրներին Իրանի ռելսային ցանցի միացման բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i97010-Սկսվել_են_Միջերկրական_երկրներին_Իրանի_ռելսային_ցանցի_միացման_բանակցությունները
Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարության ռեսուրսների կառավարման և ծրագրավորման գծով տեղակալը հայտնել է Միջերկրական ծովի արևելյան երկրների հետ Իրանի իսլամական հանրապետության ռելսային ցանցը միացնելու համար Իրաքի և Սիրիայի հետ բանակցությունները սկսվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2018 12:17 Asia/Tehran
  • Սկսվել են Միջերկրական երկրներին Իրանի ռելսային ցանցի միացման բանակցությունները

Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարության ռեսուրսների կառավարման և ծրագրավորման գծով տեղակալը հայտնել է Միջերկրական ծովի արևելյան երկրների հետ Իրանի իսլամական հանրապետության ռելսային ցանցը միացնելու համար Իրաքի և Սիրիայի հետ բանակցությունները սկսվելու մասին:

Շաբաթ օրը Ամիր Ամինին Դամասկոսում ասել է.«Իրանի ռելսային ցանցը Իրաքին, ապա Միջերկրական ծովում Սիրիայի նավահանգիստներին միացման արդյունքում, կրճատվելու է ճանապարհային առևտրի սահմանափակումները՝ նպաստելով երեք երկրի միջև  կրոնական  տուրիզմի և ուխտավորների փոխադրմանը»:

«Իրանի, Իրաքի և Սիրիայի ռելսային ցանցը միացվելու դեպքում, հիմնական քայլ է արվելու հիշյալ երեք երկրների տարածքով Չինաստանի ռելսային ուղին միջերկրական ծովին միացնելու համար».-հավաստիացրել է Ամինին:

Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարության ռեսուրսների կառավարման և ծրագրավորման գծով տեղակալի գլխավորած պատվիրակությունը Դամասկոս է մեկնել ՝ Իրան-Սիրիա տնտեսական պատվիրակությունների նիստին մասնակցելու նպատակով: