Կայացել է իրանական արտադրության առաջին կործանիչի շնորհանդեսը
ԻԻՀ նախագահի ներկայությամբ կայացել է իրանական արտադրության առաջին կործանիչի շնորհանդեսը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, օգոստոսի 22-ին, Իրանում պաշտպանական արտադրության օրը, կայացել է իրանական արտադրության առաջին կործանիչի՝ Քոսարի շնորհանդեսը:
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին այցելել է Իրանի պաշտպանական վերջին ձեռքբերումների ցուցահանդեսը:
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի մարտունակության բարձրացումը, օդաչուների ուսուցումը, գիտահեն ընկերությունների, պաշտպանական նախարարության արդյունաբերական կազմակերպություննրի և համալսարանական ու հետազոտական կենտրոնների ընդարձակ ցանցից օգտվելով էլեկտրոնային արդիական համակարգերի տեղայնացումը «Քոսար» կործանիչի առանձնահատկություններից են համարվում:
Հաղորդման համաձայն, տեղայնական այս կործանիչի արտադրմամբ, ԻԻՀ-ը դասվում է ինքնաթիռների ու կործանիչների նախագծման ու արտադրման տեխնոլոգիայով օժտված երկրների շարքում: