Օրինախախտումներին ընդդիմանալու համար աշխարհն իրավական նոր կառույցների կարիք ունի. Իրանի արդարադատության նախարար
(last modified Sat, 25 Aug 2018 02:50:12 GMT )
Օգոստոս 25, 2018 07:20 Asia/Tehran
  • Օրինախախտումներին ընդդիմանալու համար աշխարհն իրավական նոր կառույցների կարիք ունի. Իրանի արդարադատության նախարար

Իրանի արդարադատության նախարարն ասել է. «Միջազգային մասշտաբով նոր մարտահրավերին դիմագրավելու համար, պետք է ձևավորվեն իրավական նոր կառույցներ, որոնք մեծածախս կդարձնեն անկախ երկրների շահերի դեմ ուղղված որոշ պետությունների միակողմանի քայլերը»:

Իրանի արդարադատության նախարար Ալիռեզա Ավային ուրբաթ օրը Ղրղզստանում գումարված Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արդարադատության նախարարների 6-րդ նստաշրջանում ասել է. «Միջազգային հանրությունը դիմագրավում է միահեծանության, ահաբեկչության, ծայրահեղականության, նաև տարածաշրջանային մասշտաբով կազմակերպությունների և միջազգային իրավական պայմանագրերի դերակատարության խաթարման պես աննախընթաց բազմաթիվ մարտահրավերներ»:

«Միջազգային մասշտաբով իրավական ներկա կառույցներով անպատասխան են մնում ժողովուրդների իրավունքների դեմ ուղղված անօրինական քայլերը, որոշ պետությունների նորմերը չհարգող քայլերն, այդ թվում կանանց ու երեխաների դեմ ուղղված քայլերը և միջազգային համաձայնությունների անօրինական ոտնահարումն ու դրանցից միակողմանիորեն հրաժարվելը»,-հայտարարել է Իրանի արդարադատության նախարարը:

Ավային անդրադառնալով ՄԱԿ-ի անդամ որոշ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցներ գործադրելու որոշ պետությունների միակողմանի քայլերին, ընդգծել է. «Այս պատժամիջոցներն ու դրանց հետևանքները ոտնահարում են մարդկային ամենատարրական անհրաժեշտություններին, այդ թվում ուսմանը, բուժմանն ու հատուկ դեղերին հասանելիություն ունենալու կանանց ու երեխաների իրավունքները»:

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արդարադատության նախարարների 6-րդ նստաշրջանն ուրբաթ օրը մեկնարկել է Ղրղզստանում: