Ռոհանի. Իրանի ժողովուրդը միասնությամբ և տոկունությամբ կդիմակայի թշնամիների դավադրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i97298-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_միասնությամբ_և_տոկունությամբ_կդիմակայի_թշնամիների_դավադրություններին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը միասնությամբ և տոկունությամբ կչեզոքացնի սիոնիստական լոբբիի և Միացյալ Նահանգների դավադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2018 06:40 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը միասնությամբ և տոկունությամբ կդիմակայի թշնամիների դավադրություններին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը միասնությամբ և տոկունությամբ կչեզոքացնի սիոնիստական լոբբիի և Միացյալ Նահանգների դավադրությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին շաբաթ օրը ներկա է գտնվել Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լոիսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում: 

Հասան Ռուհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը պարտության է մատնել թշնամիների դավադրությունը՝ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև նշել է, որ այսօր օտարերկրացիները սադրանքներ են նյեւթում Իրանի դեմ: Նա հավելել է.-«Դիմադրությամբ  ու տոկունությամբ, Իրանի ժողովուրդն անկասկած կարող է դիմակայել թշնամիների դավադրություններին և  հաղթահարել բոլոր խնդիրները»:

Ռոհանին ընդգծել է. «Ներկա պայմաններում անհրաժետ է շարունակել Իմամ Խոմեյնիի ճանապարհը՝  այն ուղին, որը նա ուսուցանում էր բոլոր իրանցիներին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանը և հարգանքի տուրք  է մատուցել նրա հիշատակին, վերահաստատելով իր ոխտը  Իմամ Խոմեյնիի իդեալների հետ: