ԻԻՀ պաշտպանության նախարարը մեկնել է Սիրիա
https://parstoday.ir/hy/news/iran-i97346-ԻԻՀ_պաշտպանության_նախարարը_մեկնել_է_Սիրիա
Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարի գլխավորած ռազմական ու պաշտպանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Սիրիա: Դամասկոսում իրանական պատվիրակությանը դիմավորել են Սիրիայի զինված ուժերի և բանակային ավագ հրամանատարների խումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2018 07:38 Asia/Tehran
  • ԻԻՀ պաշտպանության նախարարը մեկնել է Սիրիա

Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարի գլխավորած ռազմական ու պաշտպանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Սիրիա: Դամասկոսում իրանական պատվիրակությանը դիմավորել են Սիրիայի զինված ուժերի և բանակային ավագ հրամանատարների խումբը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատու գործակալության հաղորդմամբ, բրիգադային-գեներալ Ամիր Հաթամիի երկօրյա այցը տեղի է ունենում Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Այուբի հրավերով: Այցի շրջանակում հանդիպումներ են լինելու նախագահ Բաշար Ասադի և վարչապետ Էմադ Խամիսի հետ:

Գեներալ Հաթամիի այցի առանցքներն են լինելու տարածաշրջանի զարգացումների , ահաբեկչության դեմ պայքարի, դիմադրության առանցքի հզորացման, նաև Թեհրան-Դամասկոս պաշտպանական ու ռազմական համագործակցության զարգացման ուղիների քննարկումը:

ԻԻՀ-ի և Սիրիայի պաշտպանության նախարարները ստորագրելու են պաշտպանական ու ռազմական համագործակցության մասին փաստաթղթեր: