Իրան-Չինաստան տնտեսական միության արձագանքը ՝ ճապոնական լրատվամիջոցներում
ճապոնիայի «Նիկի» օրաթերթի գրությամբ, Չինաստանը ոչ մի գնով չի իրականացնելու Իրանի դեմ ԱՄՆ նավթային պատժամիջոցները:
Ճապոնական հիշյալ օրաթերթի կայքը կիրակի օրը հրապարակել է վերլուծական մի հոդված, որտեղ կարդում ենք.«Չինաստանն Իրանի նավթի ամենամեծ ներկրողն է և չի թվում, որ կատաարելու է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները»:
Ճապոնական օրաթերթը գրել է , որ Իրան-Չինաստան հարաբերությունները բարեկամական են և երկու երկիրն էներգետիկայի և առևտրա-տնտեսական սերտ կապեր ունեն:
Ըստ աղբյուրի, Չինաստանի ԱԳ նախարարությունը բազմիցս կարևորել է Իրանից նավթային գնումների ու առևտրական սովորական հարաբերությունների , նաև երկու երկրի բարեկամական հարաբերությունների շարունակումը:
«Դոլարի լծակի միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցները Չինաստանի վրա ազդեցություն չեն ունենալու, նամանավանդ, որ ընթացիկ տարվա մարտից ի վերնավթային բորսայի շուկան աշխատում է չինական արտարժույթի ՝ յունի միջոցով: Իրանը ևս 2012 թվականից առաջվա նման ընդունել է գումարը ստանալ յուանով».-գրում է ճապոնական օրաթերթը: