Իրանի ու Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i97359-Իրանի_ու_Սիրիայի_պաշտպանության_նախարարների_բանակցությունը
Սիրիացի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«ԻԻՀ ոչ մի ջանք չի խնայելու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման համար, որովհետև այդ երկրի անվտանգությունը նպաստում է տարածաշրջանային կայունությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2018 13:07 Asia/Tehran
  • Իրանի ու Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունը

Սիրիացի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«ԻԻՀ ոչ մի ջանք չի խնայելու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման համար, որովհետև այդ երկրի անվտանգությունը նպաստում է տարածաշրջանային կայունությանը»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Դամասկոսում Ալի Այուբի հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նշել է, որ Սիրիան ահաբեկիչների ներկայությունից մաքրելը նպաստելու է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:

Գեներալ Հաթամին հավաստիացրել է, որ վերտարածաշրջանային պետությունները ձգտում են անկայունություն ու տարաձայնություն տարածել Սիրիայում, սակայն ԻԻՀ ոչ մի ջանք չի խնայելու այդ երկրում կայունության հաստատման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ, Սիրիայի պաշտպանության նախարարն ասել է. «Իրանն ու Սիրիան լայն հարաբերություններ ունեն և երկու երկրներն օգտվում են միմյանց փորձից»:

Ալի Այուբը նշել է, որ Սիրիայում ձեռքբերված հաջողությունները մտահոգել են ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին:

Նախատեսված է Իրանի պաշտպանության նախարարի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: