Իրանն ու Սիրիան պաշտպանական ու տեխնիկական ոլորտներում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին
Ստորագրվեց Իրանի ու Սիրիայի պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ու տեխնիկական բնագավառներում համագործակցության համաձայնագիրը:
ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Այուբը կիրակի օրը երկկողմ բանակցություններից և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո ստորագրեցին երկու երկրի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության փաստաթուղթը:
Համագործակցության այս փաստաթղթի ստորագրումից հետո, Իրանի պաշտպանության նախարարն անդրադառնալով Թեհրանի ու Դամասկոսի ռազմավարական հարաբերություններին, ասաց. «Սիրիան գտնվում է ճգնաժամից դեպի վերակառուցման շրջան անցումային փուլում, հետևաբար ստորագրված համաձայնագիրը հստակեցում է մտցնելու Թեհրան-Դամասկոս համագործակցության, նաև այդ երկրում Իրանի ներկայության բնագավառներում»:
Սիրիայի պաշտպանության նախարարն էլ ընդգծել է. «Երկկողմ համագործակցությունները շարունակվելու շրջանակում իրագործվելու են Սիրիայի ազգային շահերը և այդ երկրի կառավարությունը: Թեհրանը որևէ կողմի կամ երկրի թույլ չի տա խաթարել Իրանի ու Սիրիայի միջև ամուր ու հաստատուն հարաբերությունները»:
ԻԻՀ պաշտպանության նախարարը կիրակի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ շնորհավորեց ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի և դիմադրության ուժերի արձանագրած հաղթանակների կապակցությամբ:
ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարարը երկօրյա այցի շրջագծում կիրակի առավոտյան զինվորական մի պատվիրակության ընկերակցությամբ ժամանեց Դամասկոս: