Գեներալ Հաթամին Սիրիայում հանդիպել է Դիմադրության առանցքի հրամանատարներին
Սիրիայում Դիմադրության առանցքի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ պաշտպանության նախարարն ասել է .«Թշնամու գլխավոր նպատակը սպառնալիքն է և տարածաշրջանն ապակայանացնելը: Ստացված կարողությունների պահպանումը խափանելու է թշնամու նպատակների իրականացումը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ԻԻՀ զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար, բրիգադային-գեներալ Ամիր Հաթամին երկուշաբթի օրը Սիրիայում Դիմադրության առանցքի հրամնատարների հետ հանդիպմանն անդրադարձել է Սիրիայում թշնամու դավերին և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների կողմից այդ երկրի ժողովրդի սպանությանը Նա նշել է.«Այն ինչ տեղի ունեցավ Սիրիայում և Իրաքում, տարածաշրջանում ամերիկացիների կազմակերպած դավերի մաս էր կազմում»:
Խոսելով ԻԼԻՊ-ի ոճրագործությունների դեմ սիրիացի ուժերի տարած մարտերի մասին, ԻԻՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է.«Սիրիայի բանակի ու ժողովրդի պայքարը խոչընդոտեց տարածաշրջանում իմպերիալիզմի ու դաշնակիցների նենգ նպատկների իրականացմանը»:
Գեներալ Ամիր Հաթամիի գլխավորած ռազմական բարձրաստիճան պատվիրակությունը երկօրյա այցով Սիրիա է այցելել: Այցի օրակարգում են եղել նախագահ Բաշար Ասադի և պաշտպանության նախարար Ալի Այյուբի հետ հանդիպում-բանակցությունները: