Գեներալ Հաթամի.«Իրանը մասնակցելու է Սիրիայի ռազմական վերակառուցման գործին
https://parstoday.ir/hy/news/iran-i97402-Գեներալ_Հաթամի._Իրանը_մասնակցելու_է_Սիրիայի_ռազմական_վերակառուցման_գործին
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն անդրադարձել է Իրանի և Սիրիայի պաշտպանական համագործակցության պայմանագրին, ասելով.«Պայմանագրի շրջանակում են Սիրիայի հզորությունը վերադարձնելու համար այդ երկրի բանակի ու պաշտպանական արդյունաբերության վերակառուցումը և Իրանը նմասնակցելու է այդ գործին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2018 14:51 Asia/Tehran
  • Գեներալ Հաթամի.«Իրանը մասնակցելու է Սիրիայի ռազմական վերակառուցման գործին

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն անդրադարձել է Իրանի և Սիրիայի պաշտպանական համագործակցության պայմանագրին, ասելով.«Պայմանագրի շրջանակում են Սիրիայի հզորությունը վերադարձնելու համար այդ երկրի բանակի ու պաշտպանական արդյունաբերության վերակառուցումը և Իրանը նմասնակցելու է այդ գործին»:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բրիգադային-գեներալ Ամիր Հաթամին ավելացրել է.«Իրանը ցանկանում է հարևան և տարածաշրջանային երկրների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, քանի որ տարածաշրջանի անվտանգությունն իրականացվելու է միմիայն այդ երկրների մասնակցության ու համագործակցության շնորհիվ»:

«Տարածաշրջանի անվտանգությունը չի կարող ապահովվել արտասահմանյան երկրների կողմից, որոնք տարածաշրջանի հետ ոչ մի կապ չունեն: տարածաշրջանի երկրները միմյանց հետ համագործակցության արդյունքում, չպետք է թույլ տան, որպեսզի մյուսները միջամտեն տարածաշրջանի գործերին և անցնեն սպառազինական մրցակցության»:

Գեներալ Ամիր Հաթամիի գլխավորած ռազմական բարձրաստիճան պատվիրակությունը երկօրյա այցով Սիրիա է այցելել: Այցի օրակարգում են եղել նախագահ Բաշար Ասադի և պաշտպանության նախարար Ալի Այյուբի հետ հանդիպում-բանակցությունները: