Եվրոպան պիտի կատարի ՀԳՀԾ-ի շրջանակներում իր քաղաքական պարտավորությունները. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ի պահպանման համար բազմաթիվ օպերատիվ միջոցներ են առաջարկել: Նա ասել է. «Անհրաժեշտ է, որ եվրոպացիներն իրենց քաղաքական պարտավորությունների մասին հայտարարելուց բացի, նաև ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեն»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է. «Եթե տարբեր երկրներ ցանկանում են օգուտ քաղել ՀԳՀԾ-ի շահերից, այս ձեռքբերումը պահպանելու համար գործնական քայլեր պիտի ձեռնարկեն ու նաև անհրաժեշտության դեպքում վճարեն դրա դիմաց»:
«Աշխարհը պիտի ընդդիմանա ԱՄՆ-ի քայլերին, այլապես պարտավոր է լինելու դրա համար առավել մեծ գին վճարել»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, հիշեցնելով, որ ամերիկացիները ոչ միայն իրենց խախտում են օրենքը, այլ աշխարհին ճնշման տակ են դնում, որպեսզի նրանք էլ խախտեն օրենքը:
Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ն լքելու և Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին, ՀԳՀԾ-ն ստորագրած Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն ընդգծել են, որ շարունակում են պաշտպանել այդ միջազգային համաձայնությունը: