Իրանը զգուշացրել է Եվրոպային՝ ՀԳՀԾ-ի շրջանակում Թեհրանի շահերն չապահովվելու հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i97637-Իրանը_զգուշացրել_է_Եվրոպային_ՀԳՀԾ_ի_շրջանակում_Թեհրանի_շահերն_չապահովվելու_հետևանքների_կապակցությամբ
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը Եվրոպային զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի շահերը չապահովվելու լուրջ հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 14:06 Asia/Tehran
  • Իրանը զգուշացրել է Եվրոպային՝ ՀԳՀԾ-ի շրջանակում Թեհրանի շահերն չապահովվելու հետևանքների կապակցությամբ

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը Եվրոպային զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի շահերը չապահովվելու լուրջ հետևանքների մասին:

Քյամալ Խառազին այսօր Թեհրանում Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիստեր Բըրթի հետ հանդիպման ժամանակ հստակեցրել է.«Երեք եվրոպական երկրներ՝ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան մինչ այսօր չեն կարողացել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերն ապահովելու համար»:

Խարազին հավելել է.«Շրջափակումներն ու ճնշումները և ՀԳՀԾ-ի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման հարցում Եվրոպական երկրների կողմից արագ քայլեր չձեռնարկելը, լուրջ հետևանքներ են ունենալու»:

Եմենի ճգնաժամի մասին Խառազին ասել է.«Պետք է քայլեր ձեռնարկել Արաբիայի կողմից ռմբակոծությունները դադարեցնելու համար: Եթե Բրիտանիան ցանկանում է, որ  Եմենի պատերազմն ավարտվի, պետք է հրաժարվի Արաբիային զենք վաճառել և Եմենի դեմ ագրեսորների կոալիցիայից պահանջի վերջ դնել պատերազմին»:

Խառազին նաև ընդգծել է.«Եվրոպան, հովանավորելով ահաբեկչական խմբավորումներին աջակցող երկրներին, մեծ սխալ է թույլ տվել Սիրիայում»:

Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալիստեր Բըրթը, նշելով, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Բրիտանիայի դիրքորոշումն ամբողջությամբ տարբերվում է ԱՄՆ-ի դիրքորոշումից, ասել է.«Ոչ միայն Իրանը, այլև Եվրոպան է դարձել  ԱՄՆ կառավարության սխալ քաղաքականությունների զոհը»: