Զարիֆը մեկնել է Դամասկոս
https://parstoday.ir/hy/news/iran-i97660-Զարիֆը_մեկնել_է_Դամասկոս
Սիրիայի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով Դամասկոս է ժամանել Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 03, 2018 08:33 Asia/Tehran
  • Զարիֆը մեկնել է Դամասկոս

Սիրիայի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով Դամասկոս է ժամանել Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Դամասկոսի օդանավակայանում Զարիֆին դիմավորել է Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադը:

Պաշտոնական դիմավորումից հետո, Իրանի արտգործնախարարը ուխտագնացության նպատակով մեկնել է Հազրաթ Զեյնաբի դամբարան, որից հետո հանդիպումներ է ունենալու Սիրիայի պաշտոնատարների, այդ թվում նախագահ՝ Բաշար Ասադի հետ:

Այցի ընթացքում Զարիֆին ընկերակցում է նրա ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին: