Իրանն ու Սիրիան Արևմուտքից պաշտպանում են իրենց արժեքներն ու շահերը
https://parstoday.ir/hy/news/iran-i97687-Իրանն_ու_Սիրիան_Արևմուտքից_պաշտպանում_են_իրենց_արժեքներն_ու_շահերը
Չնայած արևմտյան երկրների կողմից գործադրված ճնշումներին, Իրանն ու Սիրիան շարունակում են պաշտպանել երկու ժողովուրդների արժեքներն ու շահերը, նաև տարածաշրջանում անվտանգության ու անդորրի հաստատումը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 04, 2018 02:01 Asia/Tehran
  • Իրանն ու Սիրիան Արևմուտքից պաշտպանում են իրենց արժեքներն ու շահերը

Չնայած արևմտյան երկրների կողմից գործադրված ճնշումներին, Իրանն ու Սիրիան շարունակում են պաշտպանել երկու ժողովուրդների արժեքներն ու շահերը, նաև տարածաշրջանում անվտանգության ու անդորրի հաստատումը:

Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի նախագահության աշխատակազմը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է. «Սիրիայի նախագահը և ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել են, որ արևմտյան երկրների կողմից Իրանի ու Սիրիայի ժողովուրդների դեմ վարած սպառնալիքի քաղաքականությունը վկայում է տարածաշրջանային սադրանքների ձախողման մասին, ինչն անկասկած համարվում է երկու ժողովուրդների դիմադրության արդյունքը»:

«Բաշար Ասադն ու Մոհամմեդ Ջավադ Զարիֆն նաև իրենց գոհունակությունն են հայտնել բոլոր բնագավառներում Թեհրանի ու Դամասկոսի միջև հարաբերությունների ընդլայնման ընթացքի, նաև տարբեր ոլորտներում, այդ թվում տարածաշրջանային ու  միջազգային զարգացումների լույսի ներքո շարունակվող խորհրդակցությունների և համադրումների կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոաալեմի, նախագահի քաղաքական ու մամուլի հարցերով խորհրդական տիկ. Բեսինա Շաաբանի, և Դամասկոսում Իրանի դեսպան Ջավադ Թորք Աբադի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ու տարածաշրջանի վերջին զարգացումները և Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների գագաթնաժողովի հետ կապված հարցեր»:

Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների ղեկավարների հանդիպումը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասնակցությամբ, կգումարվի սեպտեմբերի 7-ին՝ Թեհրանում:

ԻԻՀ ԱԳ նախարարը, քաղաքական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ, մեկօրյա այցով երկուշաբթի առավոտյան ժամանեց Դամասկոս: Զարիֆը Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադից բացի հանդիպում ու զրույց ունեցավ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոաալեմի և վարչապետ Էըմադ Խամիսի հետ: