«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը» գործադրման հանձնվելուց հետո Իրանի նախագահը մեկնում է Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/iran-i977-Համատեղ_քայլերի_համապարփակ_ծրագիրը_գործադրման_հանձնվելուց_հետո_Իրանի_նախագահը_մեկնում_է_Եվրոպա
Վաղը երկուշաբթի հունվարի 25-ին մեկնարկելու է Իրանի նախագահի պաշտոնական այցը դեպի Իտալիա և Ֆրանսիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2016 15:35 Asia/Tehran
  • «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը» գործադրման հանձնվելուց հետո Իրանի նախագահը մեկնում  է Եվրոպա

Վաղը երկուշաբթի հունվարի 25-ին մեկնարկելու է Իրանի նախագահի պաշտոնական այցը դեպի Իտալիա և Ֆրանսիա:

Իտալիայի նախագահի հրավերով, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունը վաղը մեկնելու է Իտալիա:

Այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպումներ ու զրույցներ կունենա Իտալիայի նախագահի, վարչապետի, Իտալացի ներդրողների և խոշոր արդյունաբերական կենտրոնների սեփականատերերի, աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի և Վատիկանի վարչապետի հետ:

Իրանի նախագահի Հռոմ կատարելիք այցի շեմին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան գոհունակություն է հայտնել այն բանի համար, որ նախագահ Ռոհանիի արտասահմանյան ուղևորության առաջին նպատակակետը Իտալիան է:

Իրանի նախագահը չորեքշաբթի օրը նույնպես մեկնելու է Ֆրանսիա և Փարիզում հանդիպելու և խորհրդակցելու է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրասիացի ներդրողների և Ֆրանսիայի խոշոր արդյունաբերական կենտրոնների ավագ սեփականատերերի հետ:

Նախագահ Ռոհանիի Եվրոպա կատարելիք այցի ընթացքում նախատեսված ծրագրերն են՝ երկկողմ և բազմակողմանի հանդիպումներ, եվրոպական, իտալական և ֆրանսիական ԶԼՄ-ների ավագ արտոնատերերի հետ զրույց-հանդիպումներ, հանդիպում մտավորականության և էլիտայի ներկայացուցիչների հետ, համատեղ նիստեր խոշոր արդյունաբերական կենտրոնների սեփականատերերի և ներդրողների հետ: