Իրանի նախագահի ներկայությամբ շահագործման են հանձնվել պետրոքիմիական երեք նախագծեր
Սեպտեմբեր 04, 2018 09:03 Asia/Tehran
Իրանի նախագահի ներկայությամբ, Բուշեհր նահանգի Ասալույեում, շահագործման են հանձնվել պետրոքիմիական երեք նախագծեր, այդ թվում Փարդիսի պետրոքիմիական կենտրոնի երրորդ բլոկը, Մարջան պետրոքիմիական կենտրոնի մեթանոլի բաժինը և Դամաւանդ պետրոքիմիական կենտրոնի առաջին բլոկը
Ներկայումս իրանական նավթաքիմիական արտադրանքի և պոլիմերային արտադրանքի թողունակությունը կազմում է մոտ 62 մլն 150 հազար տոննա, իսկ նոր նախագծերի շահագործմամբ, այդ տարողությունը հասնելու է 65 մլն 550 հազար տոննայի:
Պետրոքիմիական արտադրանքերը Իրանից արտահանվող գլխավոր արտադրանքներից են համարվում և Հայաստանը այդ արտադրանքների գլխավոր գնորդներից է հանդիսանում:
Պիտակ