Իրանն ու Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարում մեծ դերակատարություն ունեն. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասաց. «Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մեծ դերակատարություն ունեն»:
«Ժողովրդի տունը» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հինգշաբթի, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում Ռուսաստանի Դումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Արդյունաբերական ոլորտում համագործակցության ուղղությամբ դրական առաջընթաց է արձանագրվել և ներկայացվել են առաջարկներ ու առավել համագործակցության համար կա անհրաժեշտ պատրաստակամություն»:
«Սիրիայում ահաբեկիչները շնչասպառ են լինում և այդ պատճառով ամերիկացիները ճնշում են գործադրում Իրանի ու Ռուսաստանի վրա: Սա ցույց է տալիս որ խնդիրն այլ տեղ է»,-հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:
Ռուսաստանի Դումայի նախագահն այս հանդիպման ժամանակ ընդգծելով Ռուսաստանի և Իրանի միջև խորհրդարանական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունն, ասել է. «Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններն ինտենսիվորեն ընդլայնվում են և կարևոր է, որ խորհրդարանական ու օրենսդրական դաշտում երկու երկրների ընդունած որոշումները գործադրման հանձնվեն»:
Իրանի ու Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով, մի պատվիրակության ընկերակցությամբ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին չորեքշաբթի օրը մեկնել է Վոլգոգրադ: Քառօրյա այցի ընթացքում Ալի Լարիջանիին ընկերակցում են Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության մի քանի տեղակալներ և խորհրդարանի պատգամավորներ: