Ժնևում ավարտվեցին Ջաբերի Անսարիի խորհրդակցությունները
Հոսեյն Ջաբերի Անսարին երեքշաբթի օրը ավարտեց Սիրիայի խաղաղության Աստանայի գործընթացում Ռուսաստանի և Թուրքիայի ավագ բանագնացների ընկերակցությամբ Ժնևում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ խորհրդակցությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժնևում կայացել է Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ Սիրիայի խաղաղության Աստանայի գործընթացում Ռուսաստանի և Թուրքիայի ավագ բանագնացներ Ալեքսանդր Լավրենտիևի և Սեդաթ Օնալի ընկերակցությամբ քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարիի խորհրդակցության երկրորդ շրջանը:
Այս նիստում քննարկվեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացում առաջընթացը, կենտրոնանալով Սահմանադրական կոմիտեի ձևավորման վրա:
Այս նիստում ընդգծվեց, որ քաղաքական գործընթացե պետք է իրականացվի միջսիրիական ձևաչափով, Սիրիայի միատարր ազգային ինքնիշխանության պահպանմամբ և սահմանադրական կոմիտեի անդամների կառույցի մշակումն իրականացվի այնպես, որ կողմերի համար ընդունելի լինելուց բացի արտացոլի նաև Սիրիայի իրավիճակը: