Եվրամիության նոր ռազմավարությունը` Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների դեմ
Եվամիությունը, որի երեք խոշորագույն եռյակ երկրներ, Գերմանիան, Ֆրանսիան Բրիտանիան, փորձում են Իրանի հետ գործարար հարաբերություններ հաստատելու համար մինչև 2018 թ. նոյեմբերը Միացյալ Նահանգներից անկախ ֆինանսական հաստատություն ստեղծել:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլտզը և նրա բրիտանացի ու ֆրանսիացի գործընկերները փորձում են ստեղծել ֆինանսական հաստատություն, և Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է այդ կառույցի հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
Նախատեսված է, որ ֆինանասկան նոր կառույցն աշխատի բանկերից անկախ իրավական ոլորտում:
Այս ֆինանսական կառույցի նպատակն է ֆինանսական փոխանակում իրականացնել Իրանի հետ, շրջանցելով բանկային փոխանցումների նորմալ ուղիները:
Այս նոր ֆինանսական հաստատությունը բանկ չի լինի, այլ իրավական տեսակետից հատուկ նշանակության օբյեկտի միջանկյալ կազմակերպություն է: Եվրամիության բոլոր անդամ երկրները պետք է օգտվեն այդ ֆինանսական հաստատությունից:
Այս միջնորդ կազմակերպությունը, ինչպես ֆոնդային բորսան, իրականում ստուգում է եվրոպական եւ իրանական ընկերությունների փոխադարձ հաշիվները:
Օրինակ, երբ Իրանը նավթ է մատակարարում Իսպանիային, իսկ գերմանական մեքենաների արտադրող ընկերությունից տեխնիկան սարքեր է ներմուծում, ֆինանասկան այս կառույցը Իսպանիային վաճառված իրանական նավթի գումարը փոխանցում է գերմանական ընկերության Իրանի կողմից գնված սարքերի դիմաց:
Այսպիսով, հնարավոր կլինի ապահւվել առեւտրի, արդյունաբերական եւ նույնիսկ իրանական նավթի վաճառքի շարունակությունը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով համաշխարհային ընդդիմությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառած միջուկային պատժամիջոցների և խոշոր դժվարությունների առաջացման նկատմամբ, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներում ստեղծվել է նաև դիմադրություն `այդ պատժամիջոցները կիրառելու դեմ:
Այժմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կիրառած սխալ քաղաքականությունների հետևանքով տրանսատլանտյան հարաբերությունները լարված են և տարաձայնություններ են առաջացնում քաղաքականության եւ գործողությունների վերաբերյալ:
Ակնհայտորեն, Իրանի դեմ պատժամիջոցները, որոնց խիստ դեմ է Եվրոպան, կարող են հրահրել երկու կողմերի միջև հակամարտությունների սրումը և հանգեցնել Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների ոչնչացմանը:
Այս համատեքստում, որոշ ամերիկացի պաշտոնյաներ համոզված են, որ Վաշինգտոնի քայլը, որ Իրանի բանկերին անջատել է SWIFT համաշխարհային ֆինանսական համակարգից, հետագայում վնաս կհասցնի ԱՄՆ-եվրոպական հարաբերություններին:
The Washington Post-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարար Սթիվ Մենուչինը, դանդաղեցրելով Իրանի նկատմամբ որոշումների կայացման գործընթացը, ինչպիսիք են` Սպիտակ տան կողմից պահանջվող փաստաթղթերի ներկայացումը հետաձգելը, խոչընդոտել է Իրանի դեմ ճնշումների գործընթացին:
Միացյալ Նահանգների կողմից ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալով և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերադարձից հետո, Եվրոպական երկրները փորձում են պահապանել ՀԳՀԾ-ն:
Եվրամիությունը արդեն հաստատել է «արգելափակող օրենք»-ը, որն Իրանի գործընկերներին պաշտպանում է ԱՄՆ պատժամիջոցներից:
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծել է, որ կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում, միայն այն պայմանով, եթե մյուս կողմերը կարողանան ապահովել Իրանի շահերը ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցների պայմաններում: