Անկախ երկրները պիտի դիմադրեն ԱՄՆ-ի բռնի քաղաքականություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i98258-Անկախ_երկրները_պիտի_դիմադրեն_ԱՄՆ_ի_բռնի_քաղաքականություններին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դրական է գնահատել տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման թեմայով Իրանի, Աֆղանստանի ու Հնդկաստանի եռակողմ նստաշրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2018 12:57 Asia/Tehran
  • Անկախ երկրները պիտի դիմադրեն ԱՄՆ-ի բռնի քաղաքականություններին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դրական է գնահատել տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման թեմայով Իրանի, Աֆղանստանի ու Հնդկաստանի եռակողմ նստաշրջանը:

Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրը Կաբոըլում երեք երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ գումարված Իրանի, Աֆղանստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանի կապակցությամբ  ասել է. «Նման նիստերը կարող են դրական ազդեցություն գործել տարածաշրջանային համագործակցությունների  զարգացման վրա և անկախ երկրները կարող են դիմադրել ԱՄՆ-ի նման   քաղաքականություններին»:

Նա  Չինաստանի կառավարության հետ Իրանի կապերի և այդ երկրի մուսուլմանների վիճակի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հակաիրանական   հայտարարություններին մասին ասել է. «ԱՄՆ-ի իշխանավորներն իրենց հայտարարություննեերում անկեղծ չեն և դրանք հնչում են Իրանի հետ թշնամության շրջանակներում: Իրանը մշտապես եղել է և շարունակում է մնալ մուսուլմանների պաշտպանը և Չինաստանի իշխանությունների հետ էլ բանակցել է և  ձգտում է խաղաղության ու անդորրի հաստատման»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Սիրիայի և Իդլիբում ահաբեկիչների դեմ հավանական հարձակման մասին ասել է. «Մաշողական պատերազմից հետո Սիրիան հայտնվել է յուրահատուկ պայմաններում և Իդլիբը, որպես  կարևոր մի տարածք լուրջ հարց է դարձել»:

«Ահաբեկչության և Սիրիայի տարածքային ամբողջականության կապակցությամբ Իրանի քաղաքականությունը հստակ է և փորձ է կատարվում, որպեսզի այս երկիրը հնարավորինս շուտ վերականգնի իր տարածքային ամբողջականությունը և մաքրվի ահաբեկիչների ներկայությունից». ասել է նա: