Իրանի նախագահը Նյու Յորք է մեկնելու
ԻԻՀ-ի նախագահի կապի ու տեղեկատվական հարցերի պատասխանատուն ասել է.«Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, Իրանի նախագահը մեկնելու է Նյու Յորք»:
Փարվիզ Էսմայիլին հավելել է.«Նյու Յուրք կատարելիք այցի ընթացքում, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ Իրանի դիրքորոշումների պարզաբանելուց ու գլխավոր ասամբլեայում ելույթից բացի, Հասան Ռոհանին ելույթ է ունենալու Հարավային Աֆրիկայի հանգուցյալ առաջնորդ Նելոսն Մանդելայի մեծարման առիթով անցկացվելիք խաղաղության համաժողովում»:
Նյու Յուրք կատարելիք այցի ընթացքում Իրանի նախագահի այլ ծրագրերից են հանդիպումը Նյու Յորքի ավագ ղեկավարների եւ լրատվամիջոցների վերնախավի, արտաքին քաղաքականության ու լրատվական ոլորտի էլիտայի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի իսլամական համայնքների որոշ ղեկավարների հետ :
Հայտնելով Ռոհանիի այցի ավարտին որոշ լրատվամիջոցների հետ նախագահի հարցազրույցի ու կայանալիք մամլո ասուլիսի մասին, Էսմայիլին հավելել է.«Այցի ընթացքում Ռոհանին հանդիպում և զրույց է ունենալու գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկա որոշ երկրների ղեկավարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ»: