Սալեհին Վիեննայում հանդիպել է Չինաստանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Վիեննայում Չինաստանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀԳՀԾ-ն պահպանելն ԱՄՆ-ի միահեծանությանն ընդդիմանալու ռազմավարությունն է:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Ալի Աքբար Սալեհին Վիեննայում Չինաստանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ժանգ Քիջիանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է միջուկային ոլորտում Թեհրան-Պեկին համագործակցությունը:
«Արաքի ծանր ջրի հետազոտական ռեակտորի արդիականացման նախագծում առաջընթացը մեծ նշանակություն պիտի ունենա». հայտարարել է Սալեհին:
Ժանգ Քիջիանն իր հերթին ռազմավարական բնութագրելով Իրան-Չինաստան հարաբերություններն, ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Չինաստանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը, ողջունելով առևտրի ու էներգետիկայի բնագավառներում Թեհրան-Պեկին համագործակցության ընդլայնումն ընդգծել է ՀԳՀԾ-ի հանդեպ Չինաստանի հովանավորությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Վիեննայում մասնակցում է ԱԷՄԳ-ի տարեկան 62-րդ ընդհանուր ժողովին: