ԱՄՆ-ն, Արաբիան ու Իսրայելը ԱԷՄԳ-ի նստաշրջանում մեկուսացված են եղել
https://parstoday.ir/hy/news/iran-i98373-ԱՄՆ_ն_Արաբիան_ու_Իսրայելը_ԱԷՄԳ_ի_նստաշրջանում_մեկուսացված_են_եղել
ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովում Իրանի հարցով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեկուսացումն ակնհայտ էր բոլորի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 02:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն, Արաբիան ու Իսրայելը  ԱԷՄԳ-ի նստաշրջանում մեկուսացված են եղել

ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովում Իրանի հարցով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեկուսացումն ակնհայտ էր բոլորի համար:

Վիեննայում գումարված ԱԷՄԳ-ի 62-րդ ընդհանուր ժողովում գործակալության անդամ երկրների մեծամասնությունը, ողջունելով ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությունը, պահանջել են ՀԳՀԾ-ի պահպանումն ու գործադրումը և ցավ հայտնել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման կապակցությամբ:

Միայն ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Էմիրությունները և Սիոնիստական ռեժիմը ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովի նիստի ժամանակ կրկին հայտարարել են ՀԳՀԾ-ի հետ իրենց հակառակության մասին ու ԻԻՀ-ին մեղադրել տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբաբադին պատասխանելով Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի և Էմիրությունների ներկայացուցչի հայտարարությանն ասել է. «Տարածաշրջանում ու աշխարհում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման նպատակով այդ երկրների կողմից միլիարդավոր դոլարների հատկացմամբ Իրանի դեմ այդ երկրների հայտարարություններն անօգուտ ջանք են համարվում, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Եմենում հումանիտարական օրենքները ոտնահարող նրանց ոճրագործություններից»: