«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իրանը փոխեց պատերազմի հավասարակշռությունը
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմը, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանի վերջին զարգացումներում, հայտարարել է, որ Իրանը, դիմակայելով ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողություններին, փոխել է ուժերի հարաբերակցությունը և դարձել արժանապատվության, պատվի ու ճնշված ժողովուրդներին աջակցության խորհրդանիշ։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ հղում կատարելով Fars -ին, շեյխ Նաիմ Ղասեմը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին ուղղված ուղերձում շնորհակալություն է հայտնել Թեհրանի դիրքորոշման և Լիբանանին ու դիմադրության շարժմանը ցուցաբերած աջակցության համար։
Նա նշել է, որ Իրանի ջանքերը, որոնք նպաստել են Իսրայելի ռեժիմին ռազմական գործողությունները դադարեցնելու պարտադրելուն, դարձել են տարածաշրջանային զարգացումների կարևոր շրջադարձային կետ։
Ղասեմը շեշտել է, որ Իրանը միակն էր, որ կարողացավ զսպել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ագրեսիան և որը կանգնած է արդարության, դիմադրության և ճնշված ժողովուրդների կողքին։
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը, անդրադառնալով Լիբանանին և Դիմադրության ուժերին Թեհրանի շարունակական աջակցությանը, հավելել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի զինված ուժերն ու ժողովուրդը իրենց հզորությամբ փոխել են տարածաշրջանային հավասարակշռությունը։
Նա հավելել է. «Բարձրաձայն հայտարարում եմ, որ Իրանը արժանապատվության և պատվի խորհրդանիշ է»։