Պարսից Ծոցում մեկնարկել է Իրանի բանակի ու պահապանների կորպուսի օդուժի համատեղ զորավարժությունը
Իրանի բանակի լրատվական ծառայության բաժնի փոխտնօրենն ասել է.«Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով, Պարսից Ծոցում մեկնարկել է Իրանի բանակի ու պահապանների կորպուսի օդուժի համատեղ զորավարժությունը»:
Ուրբաթ օրը, Իրանի բանակի ու պահապանների կորպուսի օդուժի համատեղ զորավարժությունների շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում, գնդապետ Յուսեֆ Սաֆիփուրը նշել է.«Համատեղ զորավարժության ընթացքում օգտագործվում են 9 «F-4», 4 Միրաժ, 6 Սուխոյ-22, 4 Տուկանո, 3 Յակ-12 կործանիչներ, 3 Չինոկ և 2 «212» ուղղաթիռներ:
Նշելով, որ ուժի ցուցադրումից բացի Իրանի բանակի ու պահապանների կորպուսի օդուժի համատեղ զորավարժությունը սիրո և բարակամության ուղերձ է հղում բարեկամ ու հարևան երկրներին, գնդապետ Սաֆիփուրը հավաստել է.«Եթե թշնամիները աչք են դրել Իսլամական Իրանի վրա, կոշտ պատասխան կստանան»:
Իրանական օրացույցում Շահրիվար ամսի 31 (սեպտեմբերի 22-ը) Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի օրն է և կոչվում է Սրբազան պաշտպանության շաբաթվա սկիզբ: