Ռոհանի. Ամերիկան ցանկանում է անապահովություն ստեղծել Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i98511-Ռոհանի._Ամերիկան_ցանկանում_է_անապահովություն_ստեղծել_Իրանում
ԻԻՀ նախագահը ցավ հայտնելով Ահվազի ահաբեկչական հարձակման կապակցությամբ, ասել է. «ԱՄՆ-ն փորձում է Իրանում անապահովություն ստեղծել, բայց դա Վաշինգտոնին չի հաջողվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2018 07:26 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը ցավ հայտնելով Ահվազի ահաբեկչական հարձակման կապակցությամբ, ասել է. «ԱՄՆ-ն փորձում է Իրանում անապահովություն ստեղծել, բայց դա Վաշինգտոնին չի հաջողվի»:

Հասան Ռուհանին,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով կիրակի առավոտյան Թեհրանից Նյու Յորք մեկնելուց առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության համար Ահվազի ահաբեկչական հարձակումների մեղավորները պարզ են: Իրանը չի մոռանա այս հանցագործությունը և վճռական պատասխան կտա ահաբեկիչներին»:

Ռուհանին ընդգծել է, որ Ահվազի ահաբեկչությունը չի ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա: Նա հայտարարել է, որ մարդու իրավունքների  հավակնորդները պետք է պատասխան տան այս հանցագործության համար:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադառնալով Նյու-Յորք կատարելիք այցին հավելել է.-«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն Իրանի համար  առիթ է՝ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ իր տեսակետները բարձրացնելու համար»:

Ռուհանին  ասել է, որ այսօր  աշխարհը լավ պայմաններում չի գտնվում: Նրա խոսքերիվ.«Միացյալ Նահանգները չարաշահում է Միավորված ազգերի կազմակերպությանը, մինչդեռ նրա լիազորությունները պետք է նման լինեն Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին»:

ԻԻՀ նախագահը նաև ընդգծել է ՀԳՀԾ-ից  Միացյալ Նահանգների դուրս գալով անարդար պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: 

«Միացյալ Նահանգները փորձում է տապալել Իրանի ժողովրդի անկախությունը, սակայն չի կարողանում հասնել իր նպատակներին».ասել է Ռոհանին: