Կքննարկվեն միջազգային պարտավորություններից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքերը. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու առիթն օգտագործելու ենք միջազգային պարտավորություններից, այդ թվում ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլը քննարկելու համար»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «ԱՄՆ-ն հրաժարվել է իր ստանձնած իր շատ պարտավորություններից, այդ թվում նաև ՀԳՀԾ-ից»:
«Նպատակ ունեմ Նյու Յորքում գումարվելիք տարբեր նիստերում քննարկել տարածաշրջանի ու աշխարհի կապակցությամբ ԻԻՀ-ի քաղաքականությունը»,-հայտարարել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահը Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ ունենալուց բացի նաև ելույթով հանդես կգա ՄԱԿ-ում «Խաղաղություն հանուն Նելսոն Մանդելայի մեծարման«» խորագրով նստաշրջանում:
Նյու Յորքում առաջնակարգ ԶԼՄ-ների ավագ տնօրենների հետ հանդիպումը, արտաքին քաղաքականության ոլորտի էլիտայի հետ հանդիպումը, նաև ԱՄՆ-ում իսլամական համայնքի առաջնորդների հետ հանդիպումը Նյու Յորքում կատարած այցի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու ծրագրերից են լինելու:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ԻԻՀ նախագահի գրասենյակի պետ Մահմուդ Վաեզին, ԻԻՀ նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթռավանչին և ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում ընկերակցում են ԻԻՀ նախագահին: